ԱՐԴՅՈ՞Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՕՐՎԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
- Եղեք տեղեկացված ՁԵր երեխայի հաջողություններից և դժվարություններից:
- Տեղեկացեք, թե ինչ ծավալի նյութ պետք է յուրացնի Ձեր երեխան:
- Հետևեք Ձեր երեխայի առաջադիմությանը, մշտապես Ձեր աչքի առաջ ունեցեք նրա առաջադիմության մասին տվյալները:
ԾՆՈՂԸ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
- Ծնողը պարտավորվում է մասնակցել դպրոցի գործունեությանը, ծրագրի իրականացմանը՝ երեխայի համար տանը ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, շարունակելով լուծել նույն խնդիրները, կիրառելով նույն մեթոդները կրթարանից դուրս:
- Ծնողը պարտավորվում է ոչ միայն հետևել իր երեխայի գործունեությանը, ծանոթանալ ծրագրին և ծրագրային նյութերին, այլև դառնում է այդ ծրագիրն իրականացնողներից մեկը:
- Միջոցառումների ժամանակ ծնողն իր երեխայի հետ պարտավորվում է ակտիվորեն մասնակցել դրանց աշխատանքներին և օգնել ուսուցիչներին իրականացնելու ծրագիրը:
- Ծնողը՝ ծնողական խորհրդի աջակցությամբ, հանձն է առնում օգնել դպրոցի զարգացմանն ու առաջխաղացմանը: