Areas of Focus
- To develop the children’s communication, reading, and writing skills with the Armenian language.
- To introduce students to the elements of history and national culture and develop the child’s intellectual, moral, and aesthetical values.
- To foster a love for the homeland and the environment, to form and cultivate a respectful attitude towards the family, the mother language, and national values.
- To provide pedagogical support to the family.
- To organize the “The Best Student of the Year” competition. To award the best pupils with certificates and visit the homeland with the teaching staff.
Դպրոցի խնդիրներն են
- Երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու, կարդալու և գրելու կարողության զարգացումը.
- Պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական ու գեղագիտական հիմքերի զարգացումը.
- Հայրենիքի և շրջակա միջավայրի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի
ձևավորումն ու արմատավորումը. - Ընտանիքին մանկավարժական աջակցության ցուցաբերումը.
- Տարվա լավագույն աշակերտ միցույթի կազմակերպումը: Լավագույն աշակերտների պարգևատրումը պատվոգրերով, ինչպես նաև այց հայրենիք ուսուցչական կազմի հետ միասին:
The Educational Program of Saturday School
- Preschoolers (3 to 4 years old) are introduced to an educational environment that enables students to interact with children their age, engage in a curriculum that will captivate their attention, stimulate growth, and develop the students’ appreciation for structured schedules and independence.
- Kindergarten education (5 to 6 years old), preparing for Elementary General Education with the Preschool/Kindergarten Educational Program.
- The School age (7 years old and up) curriculum will encompass the Armenian language, literature, history, the history of the Armenian church, and lessons from the “Me and my environment” textbook.
- Our school will feature Russian lessons, chess, and embroidery clubs. We will also have Armenian language lessons for adults.
Շաբաթօրյա ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագիրը
- Մանկապարտեզ ( 3-4 տարեկան)՝ հնարավորություն է տալիս երեխաներին շփվել իր հասակակիցների հետ, կրթվել և դաստիարակվել իր տարիքին համապատասխան ծրագրերով և մեթոդներով, սովորել և ընտելանալ սիստեմատիկ գրաֆիկին, դառնալ ավելի ինքնուրույն:
- Նախադպրոցական կրթություն (5–6 տարեկան)՝ տարրական ընդհանուր կրթությանը նախապատրաստող, նախադպրոցական կրթության ծրագրով իրականացվող կրթություն:
- Դպրոցական տարիք ( 7 տարեկան և բարձր) Ուսումնական ծրագիրը իր մեջ ներառում է Հայոց Լեզու, Գրականություն, Հայոց Պատմություն, Հայոց Եկեղեցու Պատմություն, Ես և իմ շրջակա միջավայրը առարկաները:
- Դպրոցում կգործի նաև ռուսաց լեզվի, շախմատի և ասեղնագործության խմբակներ, ինչպես նաև հայոց լեզվի ճանաչելիության դասնթացներ չափահասների համար:
Goals and Aspirations
The disintegration of Diaspora Armenians has amplified the weakening of the Armenian national identity in several communities globally. The preservation of cultural values, traditions, language, and heritage has been an imminent threat for Armenians residing outside of their homeland. Living in a country that is a blend of different cultures and people groups, second-generation Armenians often abandon their Armenian roots and customs that have survived the test of time. In some communities of the Armenian Diaspora, the use of the Armenian language is restricted to oral speech. New words and vocabulary are introduced frequently in conversation, a byproduct of the gradual demise of the language itself. Withdrawing from talking, reading, and creating in the mother language causes a fracture in conserving one’s national identity.
The tenacious spirit of our nation lies in the conservation of our mother tongue, Christian faith, rich Armenian literature and history, and a spirit that will withstand and rise from any hardship. The goal of the Armenian Language Arts Center is to educate students to become productive members of the Armenian American community.
Նպատակներ եվ Ձգտումներ
Սփյուռքի տարալուծման վտանգն ու սփյուռքահայության որոշ խմբերի մոտ ազգային ինքնության թուլացումն այսօր, դժբախտաբար, իրողություն է, և դարձել է սպառնալիք Հայաստանի և ողջ հայության համար: Հեռու լինելով հայրենիքից` գոյատևման պայքարում, հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն, հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները, աստիճանաբար պակասում է հայերեն խոսող հայերի թիվը, իսկ մի ստվար մասն ընդհանրապես չի տիրապետում մայրենիին կամ տիրապետում է մասնակի: Սփյուռքի որոշ համայնքներում հայերեն լեզվի գործածումը սահմանափակվում է բանավոր խոսքով, հայոց լեզվի մեջ ներթափանցում են օտար բառեր, որն ուղղակիորեն տանում է հայոց լեզվի աստիճանական քայքայմանը: Մայրենի լեզվով չխոսելը, չկարդալը, չստեղծագործելը, չմտածելը հայեցի լեզվական մտածողության կորուստ է, որից սկսվում է ինքնության կորուստը, քանզի լեզուն է ազգային ինքնության պահպանման հիմքը, ժողովրդի գոյատևման գլխավոր պատվարը:
Մայրենի լեզու, հայ գիրք, հայի աննկուն ու մարտնչող հոգի և քրիստոնեական մեծ հավատք- ահա սրանք են մեր ժողովրդի այն զորավոր ու անխորտակելի ուժերը, որոնց դեմ անկարող գտնվեց ցանկացած զենք ու բռնություն և ահա մեր հայրենիքից այսքան հեռու ազգապահպան այս գործը ստանձնել է Armenian Language Arts կրթօջախի ամբողջ անձնակազմը հայ համայնքի հետ միասին:
The School Year
The 2023 – 2024 academic year will be divided into two semesters. The first semester will begin on August 26th and end on December 16th. The second semester will commence on January 6th and end on May 18th. We will meet every Saturday from 10:00 a.m. to 4:40 p.m. (after-school hours are included).
Chess Club
- Group 1 (5 – 7 yrs. old) – 2:10 pm – 3:20 pm
- Group 2 (8 & up yrs. old) – 3:30 pm – 4:40 pm
Ուսումնական Տարի
Դպրոցը կգործի 2 կիսամյակներով.
2023 – 2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակը կգործի Օգոստոսի 26-ից մինչև Դեկտեմբերի 16-ը:
Երկրորդ կիսամյակը կգործի Հունվարի 6-ից մինչև Մայիսի 18-ը:
Կհանդիպենք ամեն շաբաթ օր` ժամը 10:00- 16:40-ը, երկարօրյա խմբերը ներառյալ:
Շախմատի խմբակ.
- I խումբ (5 – 7 տ.) – 14:10 – 15:20
- II խումբ (8 և բարձր տ.) – 15:30 – 16:40
Summer School
Children will practice critical thinking and Armenian grammar/language comprehension.
Recess time will be held at the Activity Center, where students will have access to jumping houses and various activities, including ball play, hula hoops, and jump ropes.
Students will also participate in embroidery, chess, domino, checkers and cooking classes.
Ամառային դպրոց
Ամառային դպրոցը կգործի հուլիսի 6-ից օգոստոսի 3-ը: Կհանդիպենք ամեն շաբաթ օր` ժամը 11:00-15:00-ը:
The summer school will begin on July 6th and end on August 3rd. We will meet every Saturday from 11:00 a.m. to 3:00 p.m.